ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում այցելեց «Եռաբլուր» պանթեոն:
Ազգային ժողովի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ծաղիկներ խոնարհեց հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության նահատակների անմար հիշատակին: