National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.11.2005
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ 26-րդ լիագումար նիստում

ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ

ՀԱՐԳԱՐԺԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ողջունել գլխավոր ասամբլեայի մասնակիցներին: Ինձ համար հատկապես հաճելի է մասնակցել ասամբլեային եւ ես ցանկանում եմ իմ շնորհակալություն հայտնել ՍԾՏՀ Խվ նախագահող երկիր Ալբանիային ջերմ ընդունելության եւ 26-րդ նստաշրջանի լավագույնս կազմակերպման համար:

Միգրացիայի հիմնախնդիրը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՍԾՏՀ երկրների տարածքներում, ամենացավոտ հարցերից է: Իբրեւ առանձնահատուկ երեւույթ առանձնացվելուց հետո միգրացիան միշտ դիտարկվել է որեւէ ենթատեքստում` տնտեսական կամ սոցիալական, պատմական կամ մշակութային, ժողովրդագրական կամ էթնիկ: Եվ դա պատահական չէ: Միգրացիոն գործընթացներըխստագույնս ենթակա են մեկ կամ մի քանի երկրներում միաժամանակ տեղի ունեցող փոփոխություններին եւ այդ առումով քաղաքական, էթնոսոցիալական, աշխատաշուկայի զարգացման ինդիկատոր են դառնում:

Անցյալ դարի 90-ական թվականներին մեր տարածաշրջանում ազգային պետությունների կայացման բարդ գործընթացներ էին տեղի ունենում, որոնք ուղեկցվում էին բնակչության զգալի հատվածների հարկադիր կամ կամավոր տեղաշարժերով: Ասվածն ամբողջությամբ վերաբերում է Հայաստանին, որն անկախության հռչակումից հետո հարկադրված էր դիմակայել բնակչության զանգվածային տեղաշարժի հարուցած բազում պրոբլեմների:

Սոցիալական ցնցումներից խուսափելու համար շատ երկրներ, այդ թվում Հայաստանը, իբրեւ անցումային փուլում գտնվող երկիր, այդ հարցին հատուկ ուշադրություն են դարձնում: Բնակչության միգրացիայի հարուցած խնդիրների մասշտաբայնությունը եւ նշանակալիցությունը, Հայաստանում, ինչպես երեւի տարածաշրջանի այլ երկրներում, հարկադրեցին որոնել պետական միջամտության այնպիսի համակարգ, որի դեպքում միգրանտների ու փախստականների համընդհանուր ճանաչում գտած իրավունքներն ու շահերը առավելագույնս ներդաշնակեն ազգային շահերի հետ:

Հիմնվելով մարդու իրավունքների համընդհանուր ճանաչում ունեցող նորմերի վրա, վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նշանակալից զարգացում է ապրել ապաստան որոնող անձանց վերաբերող օրենսդրությունը:

ՍԾՏՀ յուրաքանչյուր երկրի կառավարություն ինքնորույն է որոշում միգրացիոն քաղաքականության ուղղություններն ու նպատակները: Արտաքին աշխատանքային միգրացիայի գործընթացները կանոնակարգող միջոցառումների համալիրի մշակման ժամանակ նպատակահարմար է եւ անհրաժեշտ պայման է որոշակի իրավական նորմերի ու չափանիշների պահպանումը, որոնք ամրագրված են միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում:

Աշխատուժ ներմուծող եւ արտահանող երկրները, միգրացիայի կազմակերպման միջազգային կազմակերպությունները պետք է կատարելագործեն օրենսդրությունը, միգրացիոն գործընթացների ու հոսքերի կանոնակարգման մեխանիզմները` առաջնորդվելով ազատության ու ժողովրդավարության սկզբունքներով` հաշվի առնելով ազգային շահերը:

ՍԽՏՀ ԽՎ երկրների միջազգային հանրության մեձ ինտեգրման կարեւոր ուղղություններից մեկը պետք է դառնա աշխատանքային միգրացիան կանոնակարգող միջազգային կոնվենցիաների վավերացումը:

Դրանով այդ երկրները ընդունում են միջազգային իրավունքի գերակայությունը ազգային օրենսդրության նկատմամբ, ինչը կարեւոր նշանակություն ունի ինչպես տվյալ երկրի համար` միջազգային հանրության մեջ ինտեգրման տեսակետից, այնպես էլ միգրանտների համար, որոնց իրավունքները արտասահմանում նկատելիորեն ընդլայնվում են եւ պաշտպանության կարիք ունեն:

Սուր է դրված նաեւ անլեգալ միգրացիայի հարցը, որը վերաբերում է թե այն երկրներին, որտեղից հեռանում են, թե այն երկրներին, ուր մեկնում են: ՍԾՏՀ անդամ երկրները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը, կիրառելով համակողմանի, համալիր մոտեցում` այդ երեւույթի ծագման ու զարգացման բոլոր փուլերում:

Պետք է նշել միջազգային կառույցների եւ հասարակական կազմակերպությունների կարեւոր դերը միգրացիայի խնդիրների լուծման գործում: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է միջազգային կառույցների աջակցությունը այն միգրացիայի փուլերը հեշտացնող միջոցառումներին` մեկնում, միգրանտների ընդունում եւ տեղավորում, ուշադրությունը բեւեռելով հետեւյալ ուղղությունների վրա.

միգրանտների սոցիալական երաշխիքներ եւ սոցիալական պաշտպանվածություն փախստականների կենսապայմանների բարելավման նպատակային ծրագրերի իրականացում

միգրացիայի խնդիրներով զբաղվող կառույցների կադրերի բազայի ուժեղացում

տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում մեթոդական եւ նյութատեխնիկական աջակցություն

միգրացիայի ոլորտում երկկողմանի պայմանագրերի ստորագրման միջնորդի ու նախաձեռնողի դերի հանձնառություն

աջակցություն միգրացիայի հարցերով միջազգային կենվենցիաների անդամակցության գործընթացին

միգրանտներին օգնելու անվճար ծառայությունների կազմակերպում եւ նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում:

Միջազգային կազմակերպությունները պետք է նախաձեռնեն մոնիտորինգի անցկացում միգրանտներին ընդունող երկրներում` նրանց հիմնարարար իրավունքների պաշտպանության համար:

Կիսելով միջազգային կազմակերպությունների եւ ժողովրդավարական ինստիտուտների անհանգստությունը միգրացիայի եւ բռնագաղթվածների հարցերի լուծման ուղղությամբ, ՍԾՏՀ անդամ պետությունները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերն այդ ուղղությամբ` ամրապնդելով միջազգային կազմակերպությունների եւ նրանց հարակից կառույցների հետ համագործակցությունը` նպատակ ունենալով մշակել եւ ընդունել կոնկրետ միջոցառումներ, որոնք թեթեւացնում են միգրացիայի փուլերը:

Վստահ եմ, որ մենք` խորհրդարանների ներկայացուցիչներս պետք է կարճ ժամանակամիջոցում մշակենք գործադիր իշխանության ներգրավման սկզբունքներն ու ընդհանուր ուղղությունները` համագործակցության բոլոր ոլորտներում:

Ավարտելով ելույթս ուզում եմ նշել, որ ցանկանում ենք դա, թե ոչ, միշտ եղել է եւ կլինի բնակչության միգրացիա իր դրական ու բացասական հետեւանքներով: Մեր պարտքն է համատեղ ջանքերով մեղմել այդ գործընթացի բացասական դրսեւորումները եւ ձգտել, որ այն միջպետական լարվածության աղբյուրից վերածվի բոլորին միավորող գործոնի:

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության պատվիրակության անունից շնորհակալություն հայտնել այս հանդիպման կազմակերպման համար եւ բոլորիս մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am