National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.10.2021
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
1 / 5

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, ընդգծել երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը:

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Արմեն Գեւորգյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ առկա են խորհրդարանական համագործակցության, համատեղ աշխատանքներ ծավալելու հնարավորություններ՝ հիմնված  գործընկերային ջերմ հարաբերությունների եւ ձեւավորված ավանդույթների վրա:

Արմեն Գեւորգյանը խոսել է հանձնաժողովի առաջիկա աշխատանքների մասին: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եվրասիական տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրները: Հաջորդ շաբաթ նախատեսվում են քննարկումներ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրների, ինչպես նաեւ 2020-2025 թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ոլորտային եւ օրակարգային մի շարք հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am