Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը:
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը: Ըստ նրա՝ այդ խոշորացումն ունի քաղաքական նպատակ, իշխանությունը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը բոլոր տարածքներում: