«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չընտրելու հարցին:
Պատգամավորի պարզաբանմամբ՝ հանձնաժողովի փոխնախագահը ունի միայն նիստը վարելու լիազորություն, այն էլ նախագահի բացակայության դեպքում: Իսկ թե ինչու չեն ընտրում թեկնածու Արթուր Ղազինյանին, Վահագն Ալեքսանյանը, թվարկելով մի շարք գործոններ, նշել է նաեւ, որ նա բացարձակապես չի տիրապետում Զինված ուժերին վերաբերող հարցերին՝ հավելելով, որ թեկնածուն չի պարզաբանել իր ունեցած ֆինանսական միջոցների աղբյուրները: Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ Արթուր Ղազինյանը մի շարք անընդունելի հայտարարություններով է հանդես եկել: «Ցանկալի թեկնածու չունենք, ունենք ոչ ցանկալի թեկնածու, որը Արթուր Ղազինյանն է»,- ամփոփել է պատգամավորը: