National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
08.10.2021
Աղջիկ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ խորհրդարանում էին շուրջօրյա խնամքի հաստատությունների սաները
1 / 9

Ազգային ժողովը հոկտեմբերի 8-ին իր հյուրընկալ դռներն էր  բացել Մարի Իզմիրլյանի անվան եւ Գավառի շուրջօրյա խնամքի հաստատությունների աղջիկ սաների առջեւ: Նրանց հետ հանդիպել են ՀՀ  ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը:

Ողջունելով սաներին՝ Հերիքնազ Տիգրանյանը հաջողություններ է մաղթել նրանց՝ հորդորելով նպատակների իրականացմանն ընդառաջ գնալ վստահ քայլերով:

Թեյի սեղանի շուրջ երկու ժամ տեւած ջերմ զրույցի ընթացքում պատգամավորները պատասխանել են հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են ավագ դպրոցում առարկաների դասավանդման կազմակերպմանը, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալուն, վարձավճարներին:

Շուրջօրյա խնամքի հաստատությունների ներկայացուցիչների խոսքով՝ ոլորտի գերակա խնդիրների շարքում շարունակում են մնալ չափահաս դարձած սաների կացության, ինչպես նաեւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում նրանց ինքնաիրացման մարտահրավերները: Աշխատակիցների դիտարկմամբ՝ դեռեւս առկա են հիմնախնդիրներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ հանդիպումը կազմակերպվել է հոկտեմբերի 11-ին ընդառաջ, երբ աշխարհում նշվում է աղջիկ երեխաների միջազգային օրը: Կարեւորելով նման հանդիպումները՝ նա նշել է, որ սա աղջիկներին խրախուսելու եւս մեկ քայլ է, ինչը կօգնի նրանց շփումներում լինել անկաշկանդ:

Ներկաներից շատերը օրենսդիր մարմնի մասին պատկերացում են կազմել հեռուստաէկրանից եւ մեծ ոգեւորությամբ են ընդունել խորհրդարան այցելելու հրավերը: Ճանաչողական այցի ընթացքում նրանք թանգարանում ծանոթացել են օրենսդիր մարմնի պատմությանը, գրադարանում ներկայացված բազմաժանր գրականությանը: Սաները դիտել են «Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որում ամփոփված է վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի անցած պատմական ուղին:

Խորհրդարանի հյուրերը վառ տպավորություններով հրաժեշտ են տվել պատգամավորներին՝ նրանցից ստանալով նաեւ նվերներ:


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am