National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
15.10.2021
Աշխատանքային քննարկում մասնագետների ներգաղթի վերաբերյալ
1 / 1

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Տաղանդի ներգաղթի քաղաքականությունը Հայաստանում» թեմայով առցանց քննարկում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ մի շարք պատգամավորներ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Ողջունելով մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ առցանց հանդիպման ընթացքում հնարավոր կլինի քննարկել բոլոր այն խնդիրները, որոնց բախվում են օտարերկրյա քաղաքացիները, մասնագետները, հայրենադարձները Հայաստան տեղափոխվելիս:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է բարձրակարգ միջազգային գիտելիք եւ փորձ ունեցող ընկերությունների ու մասնագետներ ներգրավելու գործընթացում առաջացող խոչընդոտների, ինչպես նաեւ Հայաստանի աշխատաշուկայում ներգրավված անձանց ցածր արտադրողականության մասին եւ նշել, որ այդ հանգամանքն ազդում է տնտեսության զարգացման վրա:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության, թվայնացման արհեստավարժ մասնագետների խիստ անհրաժեշտությանը եւ համակարգային գիտելիքների պակասին:

ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարեւորել է հայրենադարձության ընթացքում առաջացող իրավական եւ աշխատանքային գործընթացների դյուրացումը: Սինանյանը նաեւ խոսել է հայրենադարձվածների՝ սոցիալ-տնտեսական կյանքին ինտեգրվելու մարտահրավերների եւ դրանց հաղթահարման մասին: Նշվել է նաեւ հայրենադարձության մասին օրենքի ընդունման կարեւորությունը:
 
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ապրելու եւ աշխատելու իրավունքի դյուրացման վերաբերյալ կատարվող աշխատանքները՝ ընթացակարգերի պարզեցման, օրենսդրական համակարգի զարգացման եւ Կառավարության որոշումների փաթեթի մշակման մասով:
 
Զեկուցողները փաստել են, որ  տնտեսության գրեթե բոլոր ուղղություններով որակյալ մասնագետների անհրաժեշտություն կա եւ առկա գործընթացներն անհրաժեշտ է պարզեցնել եւ դյուրինացնել: Զեկուցողները նաեւ պատասխանել են պատգամավորների հարցերին:

Մասնակիցներն իրենց մոտեցումներն ու առաջարկներն են ներկայացրել թեմայի վերաբերյալ: Առաջնահերթ է համարվել ներգաղթի ապահովման ուղղությամբ օրենսդիր եւ գործադիր մարմինների կողմից իրականացվող աշխատանքի համակարգված իրագործումը:

Ամփոփելով քննարկումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ տնտեսության բոլոր ուղղություններով անհրաժեշտություն է զգացվում որակյալ կադրերի, եւ այս առումով Սփյուռքում առկա ներուժը նույնպես ամբողջությամբ չի օգտագործվում: Պայմանավորվածություն է  ձեռք բերվել ամփոփել օրենսդրական դաշտում կատարված աշխատանքը, գնահատել արդյունքները եւ պլանավորել ՀՀ ԱԺ-Կառավարության կողմից իրագործվելիք հետագա քայլերը: 
 


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am