ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ին հրավիրված նիստը հետաձգվել է: Օրակարգում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Եղիշե Սողոմոնյանի թեկնածության հարցի քննարկումն էր: Թեկնածուն առողջական խնդիրների պատճառով նիստին ներկա չի եղել:
Հարցի քննարկման համար կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ: