National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.10.2021
Գործադիրը լրացում է նախատեսում «Պետական սահմանի մասին» օրենքում
1 / 7

««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ Կառավարության որոշմամբ: Առաջարկվում է Կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս եւ ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության ու ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշել է, որ իրավական բացթողում է եղել: Գործող օրենքով սահմանի խախտման դեպքերում հակաօդային պաշտպանության զորքերն իրավունք ունեն կիրառել հակաօդային պաշտպանության միջոցներ, սակայն սահմանված չէր այդ միջոցների կիրառման կարգը:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, սահմանային իրավիճակին, պաշտպանական եւ անվտանգային հարցերի լուծման գործում կարեւորել ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամների ակտիվ ներգրավվածությունը:

Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները չեն մասնակցել քվեարկությանը:

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է հեղինակի՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի բացակայության պատճառով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am