ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 19-ի նիստում քննարկել է ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի միջեւ, այն արդեն վավերացրել են Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Համաձայնագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում կողմերի իրավապահ մարմինների համագործակցության համար իրավական հիմքեր ստեղծել:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն առաջարկել է գործընկերներին կողմ արտահայտվել նախագծի ընդունմանը:
Օրենսդրական առաջարկն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: