ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին, որին ներկա են եղել ազգային խորհրդարանների պատգամավորներ եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:
Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի բյուջետային եւ ֆինանսական շուկաների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ելենա Պերմինովան:
Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված են եղել ԱՊՀ ՄԽՎ գործունեության ընթացիկ ֆինանսավորման, վեհաժողովի բյուջեի ձեւավորման եւ կատարման հետ կապված հարցեր:
Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ անդամ պետություններում հաջորդ պլանավորման ժամանակաշրջանի պետական բյուջեի մասին օրենքների ընդունման եւ 2022 թվականի վեհաժողովի աշխատանքային ծրագրի ֆինանսական աջակցության հարցերը: Անդրադարձ է կատարվել վեհաժողովի ֆինանսական գործունեության վերաբերյալ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի որոշումների նախագծերին: