Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նախնական քննարկումները:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանը բարձրաձայնել է 2022-ի պետական բյուջեի նախագծով ծառայության ծախսերի համար նախատեսված հատկացումները: Կառույցին կհատկացվի 758,4 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 3,3 մլն դրամով կամ 0,4 տոկոսով:
Պետական վերահսկողության ծառայությունը գալիք տարում կիրականացնի 1 ծրագիր եւ 2 միջոցառում:
Տիգրան Ուլիխանյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի ընթացքում կառույցն իրականացրել է 21 ուսումնասիրություն, 150 մշտադիտարկում, որոնց վերաբերյալ վարչապետին է ներկայացվել 30 տեղեկանք:
Գնումների ոլորտում ծառայությունն իրականացնում է պետական միջոցների առավել արդյունավետ ծախսման ուղղված կանխարգելիչ բնույթի գործողություններ: