National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.11.2021
Ընթացիկ տարվա համեմատ կավելանա ՀՀ արտաքին գործերի նախարարության 2022-ի բյուջեն
1 / 8

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են  «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով արտաքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումները:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ  Արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 18 մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի 412 մլն դրամով կամ 2.26 տոկոսով: Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար բյուջեի նախագծով կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ՝ 2021-ի պետբյուջեով հաստատված 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն: Նախարարի խոսքով՝ աճը կազմել է 4.47 տոկոս:

 ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը նշել է, որ նախարարությունը 2022-ին կիրականացնի 5 ծրագիր՝ 8 միջոցառում:

«Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում եւ իրականացում» ծրագրով նախատեսվել է 1 մլրդ 953 մլն դրամ:

«Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրի իրականացման համար հատկացվելու է 2 մլրդ 295 մլն դրամ:

«Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայությունների մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում» ծրագրով նախատեսվել է 13 մլրդ 996 մլն 300 հազար դրամ:

«ՀՀ-ում եւ օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսվել է 183, 6 մլն դրամ:

Նշվել է, որ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության ապահովումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը, գերեվարված անձանց վերադարձը:

Վահե Գեւորգյանի հավաստմամբ՝ 2022-ին գերատեսչությունը շարունակելու է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Մեր երկիրը գործակցում է 106 միջազգային կազմակերպությունների հետ: Հայաստանը հինգ բարեխիղճ վճարողների թվում է ՄԱԿ-ի ամենամյա անդամավճարները ժամանակին վճարելու գործում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am