National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.11.2021
Խորհրդարանում ՀԿ-ների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում
1 / 14

Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ:

Նպատակն էր բարձրաձայնել հասարակական կազմակերպություններին վերաբերող օրենսդրական բացերը եւ գտնել դրանց լուծման հնարավոր տարբերակները:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը երկրի զարգացման գործում: Ըստ նրա՝ 2008-ից ինչ-ինչ պատճառներով քաղհասարակության գործունեությունը  պասիվացել է, արձանագրվել են  իրավունքների խախտման դեպքեր: Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ խորհրդարանը պարտավոր է նպաստել քաղհասարակության առավել ակտիվ եւ  էլ ավելի ազատ գործունեությանը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները օրենսդրական բացերի վերաբերյալ, կարեւորել ֆինանսական թափանցիկության եւ հաշվետվության հարցերը:

«Աջակցություն վիրավոր զինվորներին, զինհաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Նալբանդյանն առաջարկել է օրենսդրական փոփոխություն կատարել ՀԿ-ների կողմից բարեգործական ծրագրեր իրականացնելու եւ այդ ծրագրերը Կառավարության կողմից եւս բարեգործական գործընթաց ճանաչելու վերաբերյալ:

«Սատարենք մեր հերոսին» բարեգործական ՀԿ-ի նախագահ Վիքեն Արաբյանի կարծիքով՝ 2002 թվականից գործող «Բարեգործության մասին» օրենքի որոշ դրույթներ եւ բացթողումներ լրացուցիչ խնդիրներ են ստեղծում բարեգործական գործունեության արդյունավետության համար՝ առաջացնելով  ժամանակի կորուստ, աշխատանքային խոչընդոտներ, անարդյունավետ եւ անտեղի գործընթացներ: Ըստ այդմ՝ բարեգործության ոլորտի օրենսդրությունը կարիք ունի վերափոխման ու վերարդիականացման: 

«Պառլամենտարիզմի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գոհար Մելոյանը նկատել է պետական կառույցներին կից հանրային խորհուրդների վերջին շրջանի պասիվությունը, լրջագույն օրենսդրական նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների բացակայությունը: Ըստ նրա՝ դա Հայաստանի միջազգային պարտավորություններից է:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշել է, որ ՀԿ-ները պետք է էապես տարբերվեն կուսակցություններից: Ըստ նրա՝ ՀԿ-ների ճանապարհով գնացող մարդիկ քաղաքական հավակնություններ չպետք է ունենան:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ամփոփելով հանդիպում-քննարկումը, շնորհակալություն է հայտնել մասնակիցներին հետաքրքիր եւ բովանդակային քննարկման համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ առկա է հանրային վստահության խնդիր: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել բարձրաձայնված խնդիրներն ուսումնասիրելու եւ դրանք հնարավորինս արագ լուծելու քայլեր ձեռնարկել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am