Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հրատապ աշխատանքային քննարկում Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահն իր մտահոգությունն է հայտնել խնդրի՝ մասնավորապես ադրբեջանական մաքսային վերահսկողության ներքո մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժի, Գորիս-Կապան ավտոճանապարհով քաղաքացիների երթեւեկության հարցերի վերաբերյալ:
Քննարկմանը տեսակետներ են հայտնել ընդդիմադիր պատգամավորները: