National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.11.2021
Բարեփոխվում է «Գնումների մասին» օրենքը
1 / 1

Ազգային ժողովը նոյեմբերի 16-ի երրորդ  նիստում պետք է քննարկեր  «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Այն չի քննարկվել, քանի որ ԱԺ նիստին չի մասնակցել  հիմնական զեկուցողը: ԱԺ  փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ հարցի քննարկումը դուրս է գալիս ԱԺ հերթական նիստերի օրակարգից:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝  նախատեսվում է կարգավորել երկու հարց: Գործող կարգավորմամբ՝ գնման ընթացակարգի արդյունքները կարող են բողոքարկվել ինչպես արտադատական,  այնպես էլ դատական կարգով: Բողոք ներկայացնելու հնարավորություն ունի ցանկացած անձ: Փաթեթով նախատեսվում է վերացնել գնման ընթացակարգի արդյունքների բողոքարկման արտադատական կարգը՝ թողնելով միայն դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը: Փոփոխությունը կավելացնի գնումների գործընթացի բողոքարկման մեխանիզմի անկախությունը, բողոքարկելու հնարավորություն  էլ կունենան միայն շահագրգիռ անձինք:

Կարգավորվող երկրորդ հարցը  Համաշխարհային Բանկի կողմից ներկայացված գնումների այլընտրանքային պայմանավորվածությունների իրականացման պայմանների նախատեսումն է «Գնումների մասին» ՀՀ օրենքում, որոնց հաստատման պարագայում հնարավորություն կստեղծվի նոր սկսվող ծրագրերի շրջանակում գնումներն իրականացնել ազգային օրենսդրությամբ:

Փաթեթին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am