««ՀՀ Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. հուլիսի 5-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: Նպատակն է զարգացնել երկու երկրների միջեւ կրթության եւ գիտության ոլորտներում համագործակցությունը: Նախատեսվում է մասնագետների եւ կրթական հաստատությունների միջեւ իրականացնել փորձի փոխանակում:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը: