«Ադրբեջանական զինուժը Հայաստանի արեւելյան սահմանագոտու ուղղությամբ նախաձեռնել է հերթական սադրանքն ու կիրառել զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Սա Հայաստանի տարածք ներխուժելու հերթական փորձն է, որով կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունքներից մեկը»,- իր ելույթում ասել է Արփինե Դավոյանը: Պատգամավորը կոչ է ուղղել միջազգային բոլոր կառույցներին՝ հասցեական արձագանքել տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը սպառնացող ադրբեջանական սադրանքներին:
Մանրամասները՝ տեսանյութում: