National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.11.2021
ԿԲ եզրակացությունը գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ
1 / 5

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ-ի եզրակացությունը: Զեկուցողի խոսքով՝ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է եւ Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճի ու ներուժի էական ավելացում: «ՀՀ տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված Կառավարության հնգամյա ծրագրով նպատակադրված տնտեսական թիրախների ներքո եւ սպասվող արտաքին տնտեսական բարենպաստ զարգացումների պայմաններում 2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ»,-ընդգծել է ԿԲ նախագահը:

Գալիք տարվա համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած են մեծածավալ պետական ներդրումների իրականացում ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում, ինչպես նաեւ տնտեսության արտահանելի հատվածի խթանմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն երկրի մրցունակության եւ ընդհանուր արտադրողականության  բարձրացմանը:

Ըստ Մարտին Գալստյանի՝ 2022-ին կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը՝ պայմանավորված թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին պահանջարկի աճերով:

Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը՝ ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականին կշարունակվի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը՝ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման, ծախսերի արդյունավետության բարձրացման եւ հարկային վարչարարության շարունակական բարելավման քաղաքականությամբ՝ արդյունքում նպաստելով պարտքի բեռի որոշակի նվազեցմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am