National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.11.2021
ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումը
1 / 7

Նոյեմբերի 17-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է հնարավորություն տալ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, ինչպես նաեւ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, անմիջական հարազատների վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը չի լրամշակվել, առաջարկություններ չեն ներկայացվել:

Հարակից զեկուցող Արթուր Դավթյանը կարեւորելով օրենքի նախագծի ընդունումը՝ կոչ է արել կողմ քվեարկել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am