National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.11.2021
Լենա Նազարյանը հետաքրքրվել է վարչապետից՝ ինչպիսի՞ն է ՀՀ դիրքորոշումն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լենա Նազարյանը հարց է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն մասին, թե ինչպիսի՞ն է ՀՀ դիրքորոշումն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում: Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին առաջարկում է կնքել խաղաղության համաձայնագիր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն էլ Ադրբեջանին է առաջարկել ու առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագիր ստորագրելու հանգրվանին հասնելն է: «Մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է»,-ընդգծել է վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում: