National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.11.2021
Հայաստանն ընդունել է Ռուսաստանի առաջարկը՝ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու վերաբերյալ
1 / 2

Նոյեմբերի 19-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ներկա էին Էդուարդ Աղաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը:  Լրագրողը հետաքրքրվել է, թե ու՞մ հետ է քննարկել վարչապետը Ռուսաստանի առաջարկը՝ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Ըստ լրագրողի՝ նման գործընթաց սկսելու վերաբերյալ վարչապետի հայտարարությունն անակնկալ է եղել հանրության համար:«Վարչապետը միաձա՞յն է ընդունել այդ որոշումը»,- հարցրել է լրագրողը:
 
Ի պատասխան Էդուարդ Աղաջանյանը նշել է՝  վարչապետը բազմիցս հայտարարել է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու՝ Հայաստանի հետաքրքրվածության  եւ շահագրգռվածության  մասին: «Վարչապետն ինչպես հայտարարել է՝ Հայաստանն ընդունել է այդ առաջարկը, այդ մասին գրավոր ծանուցել է ռուսական կողմին: Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո պատրաստ է ձեւավորել հանձնաժողով եւ անցնել  աշխատանքներին: Հայաստանը շահագրգռված է օր առաջ անցնել  աշխատանքին»: 

Էդուարդ Աղաջանյանը  վաղ է համարել այս պահին բովանդակության մասին խոսելը: Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ էլ՝ նման բնույթի աշխատանքները հանրային ձեւով չեն իրականացվում, քանի որ առնչվում են նաեւ մարդկային կյանքերի հետ: «Գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, քանի որ  դա առնչվում է սահմանին տեղակայված ուժերի դասավորությանը այս պահին եւս: Դա պետք է արվի շատ զգույշ, որպեսզի կրակելու նոր օջախներ չառաջանան»,-հավելել է Անդրանիկ Քոչարյանը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am