National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.11.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել օրենքում առաջարկվող լրացմանը
1 / 5

Նոյեմբերի 30-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում:

Կառավարության եզրակացությունը բացասական էր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ  Կառավարության 2018 թ. ապրիլի որոշման պահանջների համաձայն՝ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնում են գերատեսչական հոսպիտալային եւ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովները, իսկ քաղաքացիական բժշկական հաստատությունները նման փորձաքննություն չեն իրականացնում: Զինծառայողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ, նաեւ օգտվում են սոցիալական փաթեթի առողջապահական ուղղությունից:

Գործադիրն առաջարկել էր անփոփոխ թողնել գործող օրենքի համապատասխան հոդվածը:

Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ նախագծով խախտվում է հիվանդ հաճախորդների  սպասարկման հավասարության սկզբունքը:

Օրենքի նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am