National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
30.11.2021
Խորհրդարանում հյուրընկալվել է ՖՄԿ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը
1 / 4

Նոյեմբերի 30-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը եւ պատվիրակության անդամները հանդիպել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրիկ Պոպի հետ:

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը շնորհավորել է Էրիկ Պոպին տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կառույցում հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամներից է:

Հայ խորհրդարանականները խոսել են Արցախյան երկրորդ պատերազմի եւ դրա հետեւանքների մասին, ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը: Նշվել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հակառակորդը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի գրեթե բոլոր նորմերը` դիտավորյալ ռմբակոծելով քաղաքացիական եւ կրոնական կառույցներ: Արման Եղոյանի խոսքով` ՖՄԿ-ն առաջամարտիկ է մարդու իրավունքների պաշտպանության գործում: «Կարծում եմ, որ քաղաքական նպատակահարմարությունները չպետք է ստորադասվեն այս մեծ առաքելությանը»,- ընդգծել է պատգամավորը` հույս հայտնելով, որ Էրիկ Պոպի նշանակմամբ էականորեն կփոխվեն վերոնշյալ հարցերի վերաբերյալ մոտեցումները` հօգուտ արդարության եւ միջազգային իրավունքի:

Օրենսդիրներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը:

Արման Եղոյանն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ մասնավորապես Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ցուցաբերած շահագրգիռ կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո:

Էրիկ Պոպը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայում Հայաստանի յուրահատուկ դերակատարությունը: Նա նշել է, որ Հայաստանը` որպես  տարածաշրջանում ֆրանսախոս երկիր, իրենց համար առանցքային նշանակություն ունի:

Հյուրը նշել է, որ ՖՄԿ-ի գործունեության առաջնահերթություններից է զանգվածային լրատվությունը ազատության գաղափարախոսությունը եւ խոսել է այդ ոլորտում իրենց նախաձեռնությունների մասին: Դրանք միտված են երիտասարդ լրագրողներին ոլորտում գործունեություն ծավալելու հարցում նոր հնարավորություններ ընձեռելուն:

Զրուցակիցները ֆրանսերենի տարածման հարցում ընդգծել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի կարեւոր դերակատարությունը: 


19.10.2024
ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Լաոսի Ազգային ժողովի փոխնախագահի հետ
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վիենտյանում է՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ նիստին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում է նաեւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Լաոսի Ժողովրդական Ժողով...

19.10.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ: Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել երկու երկրների խորհրդարանների համագործակցության ու առկա կապերն ակտ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am