National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
07.12.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
1 / 9

Դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ նախաձեռնության ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցն անձի կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավոր Արամ Վարդեւանյանի եւ Կառավարության ներկայացրած առաջարկների հիման վրա նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ: Պատգամավորի առաջարկով հանվել է նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածի 4-րդ մասը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում պետության հանդեպ անձի կողմից պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկությունները կհավաքագրվեն լիազոր մարմնի՝ Ոստիկանության կողմից՝ համապատասխան մարմիններին հարցումներ կատարելու միջոցով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am