National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
07.12.2021
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչների հետ
1 / 9

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Կանադայի խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի ու Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովի, կենտրոնի զարգացման գլխավոր խորհրդական, Կանադայի սենատի նախկին գլխավոր քարտուղար Փոլ Բելայլի եւ վերոնշյալ ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Աննա Գրիգորյանը, Հեղինե Խաչիկյանը եւ Էդուարդ Խանզրադյանը:

Ողջունելով հյուրերին` Վահան Նարիբեկյանը բարձր է գնահատել կենտրոնի հետ արդյունավետ համագործակցությունը: «Ուրախ եմ, որ ունենք նման գործընկերներ, որոնք պատրաստ են աջակցել` զարգացնելու ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունները`  նպատակ ունենալով բարելավել խորհրդարանի բնականոն աշխատանքը»,- ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը` հույս հայտնելով, որ փոխգործակցությունը կլինի երկարատեւ եւ բեղմնավոր:

Կարեւորելով երկկողմ համագործակցության զարգացումը եւ խորացումը` ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ կիրականացվեն տարբեր նախագծեր` ուղղված խորհրդարանի հաշվետվողականության եւ թափանցիկության բարձրացմանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ առաջին անգամ ՀՀ ԱԺ աշխատակազմը Կանադայի Խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Ռազմավարական զարգացման ծրագիր: Դրանում առանձնացվել են յոթ առանցքային ուղղություններ, որոնք առաջնահերթ են խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքին առնչվող այլ հարցեր:

Նշվել է, որ օրեր անց տեղի կունենա ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառում: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am