ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի որոշման նախագիծը:
Առաջարկվում է դեկտեմբերի 17-ին հրավիրել Ֆինանսավարկային եւ բյուջետային եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվելու են Հաշվեքննիչ պալատի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների եզրակացությունները:
Հաշվեքննիչ պալատի` էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների եզրակացությունները կքննարկվեն Ֆինանսավարկային եւ բյուջետային եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների դեկտեմբերի 24-ի համատեղ նիստում:
Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ մշտական հանձնաժողովն առաջարկել է համատեղ նիստը գումարել դեկտեմբերի 16-ին: Նշվել է, որ նիստերը տեղի կունենան ԱԺ 334 դահլիճում:
Հանձնաժողովականները միաձայն հաստատել են որոշման նախագիծը: