ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Վարչապետի այն պնդմանը, որ «միջանցք» չի լինելու:
Պատգամավորը չորս բաղադրիչ է առաջ քաշել, որոնք, ըստ նրա, երաշխավորում են «միջանցքի» բացակայությունը. սահմանին կանգնելու են ՀՀ սահմանապահները, այդ ճանապարհով Հայաստան մուտք գործող ապրանքների եւ բեռների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու են ՀՀ մաքսային ծառայությունները, ճանապարհին տեղի ունեցած պատահարները հետաքննելու են ՀՀ իրավապահները, եւ բոլոր տեսակի կոմունիկացիաները կառուցվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Պատգամավորը փորձել է վարչապետից պարզել, թե այս չորս բաղադրիչներն առկա՞ են լինելու բանակցվող եւ ստորագրվելիք միջազգային փաստաթղթում:
«Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք ՀՀ-Իրան սահմանին կանգնած են ոչ ՀՀ սահմանապահները: Հետեւաբար, ԻԻՀ-ից Հայաստան եկող ճանապարհը միջա՞նցք է, թե՞ միջանցք չէ: Մնացած կետերով համաձայն եմ, որովհետեւ ակնհայտ բաներ եք ասում, ինչն արձանագրված է ԱԳՆ-ի նախորդ օրը հրապարակված հայտարարության մեջ: Մենք կոմունիկացիաների բացում ապահովելու ենք, մենք դրանով շահագրգռված ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: