National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.12.2021
Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ քայլեր իրականացվելու են. Անահիտ Ավանեսյան
1 / 4

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ  է արել կամ անում Կառավարությունը շտապօգնության վարորդների աշխատավարձերի բարձրացման համար, ինչի համար նրանք մոտ մեկ ամիս առաջ բողոքի ակցիա  էին անում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել  է. «Այո, մի քանի վարորդ բողոքի ակցիա են իրականացրել, սակայն  պետք է հարցը դիտարկել համակարգային փոփոխությունների   տեսանկյունից եւ ոչ թե հատուկենտ միջոցառումներ ձեռնարկել»: Նախարարը նշել է, որ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման  ուղղությամբ քայլեր իրականացվելու են:

Մանրամասները՝ տեսանյութում: