ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է թե ի՞նչ քայլեր են արել գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Պատգամավորը նշել է, որ գերիների հարցով քննարկման հրավեր են ներկայացրել, սակայն այն իշխող ուժի կողմից չի ընդունվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ գերիների հարցի վերաբերյալ տարվում է ամենօրյա աշխատանք: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբեք չի խուսափել որեւէ քննարկումից: «Երբ հրավեր եղավ, ես ասացի, որ ընդունում եմ, բայց հիմա օր ու ժամ նշանակել չի լինի, քանի որ կարող է այդ օրը այլ միջոցառում է նշանակված, եւ ես կարող եմ առաջարկել, որ սպասվող բանակցություններից` դեկտեմբերի 15-ից հետո հանդիպել, դռնփակ ռեժիմով քննարկել»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: