National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.12.2021
Ներկայացվել է ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագիրը
1 / 15

Կարեւորելով խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացումը` ՀՀ ԱԺ աշխատակազմը Կանադայի Խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական զարգացման ծրագիր, որի ընդհանուր դրույթները ներկայացվել են խորհրդարանում դեկտեմբերի 10-ին:

Ներկա են եղել ԱԺ աշխատակազմի եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), Կանադայի խորհրդարանական կենտրոնի, ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչները:

Ներկայացնելով ծրագրի հիմնական ուղղությունները` ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նշել է, որ նման ծրագիր առաջին անգամ է իրականացվում ԱԺ աշխատակազմի համար: Այն նախագծվել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ` միտված ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների հզորացմանը: Վահան Նարիբեկյանի խոսքով` հինգ տարվա համար նախատեսված ծրագիրը կմեկնարկի 2022 թվականին: «Ծրագիրը միտված է ապահովելու հաջողված կորպորատիվ կառավարում, արդյունավետ ներքին մենեջմենթի համակարգ, ինչպես նաեւ բարձրացնելու է Ազգային ժողովին եւ պատգամավորներին մատուցվող ծառայությունների որակը»,-տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:

Ծրագիրը ներառում է շուրջ երեսուն ռազմավարական դրույթներ, որոնցից հաջորդ տարվա համար առանձնացվել է յոթը: Նախատեսվում է մասնավորապես հզորացնել մարդկային ռեսուրսների, փորձագիտական եւ վերլուծական, ինչպես նաեւ տեղեկատվական ու հետազոտական կարողությունները: Վահան Նարիբեկյանը նշել է, որ կարեւորում է ծրագրի իրականացման ընթացքում բոլոր միջազգային գործընկերների ներուժը, հատկապես, որ ծրագրում արտացոլված որոշ ենթածրագրերի իրագործման մասով միջազգային գործընկերների հետ ԱԺ աշխատակազմն ունի արգասաբեր աշխատանքի արդյունքներ: 
 
Ներկաները կարեւորել են խորհրդարանում նման ծրագրի իրականացումը: Քննարկվել են ծրագրի իրագործման տարբեր բաղադրիչների մասով հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: