Ազգային ժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում քվորում չի ապահովվել:
Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է մինչեւ 16:00-ը, որից հետո եւս քվորում չի ապահովվել: