National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.12.2021
Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ՀՀ 2021 թ. պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը
1 / 7

Դեկտեմբերի 16-ին Գեւորգ Պապոյանի ու Վահե Ղալումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ներկայացրած` Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը:

Հիմնական զեկուցող ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը նշել է, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում իրականացվել է փաստաթղթային ու ֆինանսական հաշվետվության համապատասխանության հաշվեքննություն: Այն ներառել է 12 ծրագիր, որի փաստացի ծախսը կազմում է 23 մլրդ դրամ, դրամարկղայինը` 18,9 մլրդ դրամ: Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ հաշվեքննված 12 ծրագրից 8-ի շրջանակում, համաձայն բյուջեի կատարողական ցուցանիշի, բյուջեի առաջին կիսամյակի ճշտված ցուցանիշները չեն կատարվել, կամ կատարվել են թերի: Ժորա Մարգարյանի խոսքով` ծրագրերում արձանագրվել են անհամապատասխանություններ, որոնցից ամենաշատը` «Ճանապարհների պահպանման եւ սպասարկման» ծրագրում:

Հարակից զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, անդրադառնալով ծրագրում ներկայացված անհամապատասխանություններին, ընդգծել է, որ ճանապարհաշինարարական աշխատանքները կատարվել են Երեւանի քաղաքապետարանի ու Գյումրիի ճանապարհների մրցակցային գնումների ընթացակարգին համապատասխան:

Հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրված լաբորատոր վերահսկողության արդյունքների բացակայության վերաբերյալ Վաչե Տերտերյանը նշել է, որ  նախարարությունը չունի լուսացույցների ու լուսաարտացոլող ներկերի լաբորատոր վերահսկողություն իրականացնելու հնարավորություն, ինչպես նաեւ դա նախարարության գործառույթը չէ: Փոխնախարարի խոսքով` ծրագրված ցուցանիշներից շեղումները հնարավոր է եղել են ոչ ճիշտ պլանավորման արդյունք:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ Հաշվեքննիչ պալատը դարձել է օգնող մարմին, եւ որ անհամապատասխանությունների բարձրաձայնելը կնպաստի բարելավել գերատեսչությունների գործունեությունը:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը պարզաբանել է, որ արձանագրված անհամապատասխանությունները վերաբերում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստան պետական ճանապարհին: Հիմնական պայմանագրի կնքումից հետո առաջացել է լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն, որն էլ հանգեցրել է բյուջեի ցուցանիշների ավելացմանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ` սխալ պլանավորում է իրականացվել: Նա նշել է, որ ներկայացված հաշվեքննության մեջ առկա են դրվագներ, որոնք պետք է անհետեւանք չմնան:

Ամփոփելով համատեղ նիստը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Հաշվեքննիչ պալատին` կատարած ծավալուն աշխատանքի համար` նշելով, որ կառույցի խնդիրն անհամապատասխանությունները բարձրաձայնելն է, իսկ քննարկման նպատակը` դրանք հասկանալն ու լուծման տարբերակներ գտնելը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am