National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.12.2021
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը
1 / 12

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը, որն անցկացվել է առցանց ձեւաչափով:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական եւ ջերմ կապերը խոր արմատներ ունեն: Մեզ միավորում են դարավոր բարեկամությունը, մշակութային եւ հոգեւոր կապերը, դաշնակցային եւ ռազմավարական գործընկերությունը. նշել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ հանձնաժողովը միջխորհրդարանական մակարդակում երկխոսության դինամիկ հարթակ է եւ հաջողությամբ լրացնում է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում փոխգործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի մանրամասն քննարկել խնդիրները, գտնել արդյունավետ լուծումներ եւ նախանշել կառուցողական գործակցության նոր ուղղությունները:

Խորհրդարանական փոխգործակցության ձեւաչափում Հակոբ Արշակյանն ընդգծել է  միջազգային հարթակներում համագործակցության դերը: «Մենք գոհ ենք խորհրդարանականների փոխգործակցության մակարդակից այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը,  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհուրդը»,-նշել է ԱԺ փոխխոսնակը եւ հավելել, որ բազմակողմ հարթակներում համագործակցության ամբողջ ներուժը չի իրացվել:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Հակոբ Արշակյանը շեշտել է, որ այժմ Հայաստանի համար դժվար ժամանակաշրջան է: Նա անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ հումանիտար բազմաթիվ հարցեր դեռեւս չեն լուծվել: Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ այս խնդիրների լուծման հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

«Մենք շնորհակալ ենք նաեւ ռուս խաղաղապահներին՝ խաղաղության եւ անվտանգության,  ինչպես նաեւ հայկական կրոնական մշակութային ժառանգության հուշարձանների պահպանման հարցում գործադրած ջանքերի համար»,-ասել է Հակոբ Արշակյանը:

Ըստ ԱԺ նախագահի տեղակալի՝ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, բազմակողմ գործընկերության ամրապնդումը լիովին համապատասխանում են ժամանակի պահանջներին ու մեր պետությունների առջեւ ծառացած լայնածավալ խնդիրներին:

Եզրափակելով խոսքը՝ Հակոբ Արշակյանը նիստի մասնակիցներին մաղթել է բեղմնավոր աշխատանք:

Ողջույնի խոսքում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից է, երկու երկրներն արդյունավետ համագործակցում են միջխորհրդարանական տարբեր հարթակներում, հարաբերությունները դինամիկ զարգանում են մի շարք ոլորտներում:

2022 թ. լրանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակը, ինչը, ըստ Յուրի Վորոբյովի, նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահի տեղակալը նշել է, որ խորհրդարանականները հետեւում են տարածաշրջանային իրադարձությունների զարգացմանը եւ կարծիք հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար ունի կարեւոր նշանակություն:

Նիստի օրակարգային հարցերի շրջանակում պատգամավորները երկկողմ միջպետական երկխոսության ամրապնդման համատեքստում անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, դրանց հիմնական ուղղություններին ու հեռանկարներին: Զեկուցողները բարձր են գնահատել քաղաքական երկխոսության առկա մակարդակը: Այս համատեքստում ընդգծվել են միջխորհրդարանական հարթակներում արգասաբեր համագործակցությունը, երկկողմ հումանիտար կապերը, միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը: Կարեւորվել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնման եւ երիտասարդական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:

Քննարկվել են երկկողմ հումանիտար համագործակցության հեռանկարներին, մեր երկրում ռուսաց լեզվի եւ Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր: Երկու երկրների կրթության եւ գիտության ոլորտների պատասխանատու փոխնախարարները ներկայացրել են այս հարցում իրականացվող քայլերը: Քննարկման մասնակիցները բարձրացրել են ռուսալեզու ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի համալրման հարցը: Անհրաժեշտ է համարվել կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը, թատերական փառատոնների անցկացումը:

Հանձնաժողովի նիստում որոշվել է աջակցել Երեւանի Ռուսաստանի հրապարակում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրմանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովին առընթեր կստեղծվի փորձագիտական խորհուրդ, որը կհամալրեն տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետները:

Նիստի ավարտին հաստատվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 2022թ. աշխատանքային պլանը: Հանձնաժողովի 34-րդ նիստը կանցկացվի Հայաստանում` հաջորդ տարի:

Նիստին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ու Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:


11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցներ կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am