Հունվարի 14-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց:
Լրացում է կատարվել
Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի 010-Լ որոշման
մեջ, որով ստեղծվում է Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ: