Հունվարի 17-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ՀՀ Ազգային ժողովն սկսել է ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստերի աշխատանքը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 4 եւ 5 արձանագրությունները, համաձայն որոնց մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական առաջին մասի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին եւ Էդգար Հակոբյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին համապատասխան Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանն ԱԺ նիստում երդվել են: