National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.02.2022
Կկանոնակարգվեն հարցման հիման վրա հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները
1 / 7

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Գլոբալ ֆորումի շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման եւ տեղեկատվության փոխանակման ստանդարտների կիրարկումն ապահովելու հետ:

Գլոբալ ֆորումը միջազգային կառույց է, որի գործունեությունն ուղղված է անդամ՝ շուրջ 160 երկրների միջեւ հարկային նպատակներով բանկերում եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվության փոխանակման ստանդարտների իրականացմանը: Հայաստանը Գլոբալ ֆորումին միացել է 2015 թվականից:

Հարցման հիման վրա հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար առաջարկվում է կատարել լրացում՝ նախատեսելով հարկային մարմնի կողմից բանկային եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկության ստացումը հատուկ վարույթի շրջանակում:

Հիմնական զեկուցողը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է Գլոբալ ֆորումին, տեղեկատվության հասանելիության գործիքակազմին, օտարերկրյա պետությանը տեղեկատվության փոխանակման ընթացակարգին, ներկայացրել է պարզաբանումներ տեղեկատվության փոխանակման ժամկետներին առնչվող հարցերի վերաբերյալ: Հարակից զեկուցող Արթուր Դավթյանն ընդգծել է նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

Նախագիծն ստացել է դրական եզրակացություն:


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am