National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
04.02.2022
Առաջարկվում է ընդլայնել ՀՀ դրոշի գործածման տարածքները
1 / 5

Փետրվարի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջ ամրագրել, նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման եւ իջեցման վերաբերյալ դրույթները:

Զեկուցողի խոսքով` նախաձեռնությամբ լուծվում է նաեւ մեկ այլ կարեւոր հարց` կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձեւավորման հետ: «Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով, սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որեւէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ»,- նշել է Աղվան Վարդանյանը եւ հավելել, որ առաջարկվում է օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:

Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում ՀՀ դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը` օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ:

Հանձնաժողովի անդամներն ողջունել են նախաձեռնությունը, ներկայացրել առաջարկներ: Նշվել է, որ որոշ ձեւակերպումներ հստակեցման կարիք ունեն:

Փաթեթի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Գործադիրը, դրական  գնահատելով նախաձեռնությունը, ներկայացրել է մի շարք դիտողություններ եւ առաջարկներ:

Հանձնաժողովում օրինագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն` առաջինից երկրորդ ընթերցում այն լրամշակելու պայմանով:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:


18.11.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

18.11.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նա նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

18.11.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

18.11.2024
Սոնա Ղազարյանը մասնակցել է Գերմանիայի Բունդեսթագի Երիտասարդական տարածության Բեռլինի համաժողովին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մասնակցել է նոյեմբերի 13-16-ը Բեռլինում կայացած Գերմանիայի Բունդեսթագի Երիտասարդական տարածության համաժողովին (Y-SPACE): Միջոցառմանը ելույթ է ունեցել Գերմանիայի դաշնային խորհրդարանի` Բունդեսթագի ղեկավար Բարբել Բասը: Համաժողովին մա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am