National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
04.02.2022
Առաջարկվում է ընդլայնել ՀՀ դրոշի գործածման տարածքները
1 / 5

Փետրվարի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջ ամրագրել, նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման եւ իջեցման վերաբերյալ դրույթները:

Զեկուցողի խոսքով` նախաձեռնությամբ լուծվում է նաեւ մեկ այլ կարեւոր հարց` կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձեւավորման հետ: «Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով, սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որեւէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ»,- նշել է Աղվան Վարդանյանը եւ հավելել, որ առաջարկվում է օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:

Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում ՀՀ դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը` օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ:

Հանձնաժողովի անդամներն ողջունել են նախաձեռնությունը, ներկայացրել առաջարկներ: Նշվել է, որ որոշ ձեւակերպումներ հստակեցման կարիք ունեն:

Փաթեթի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Գործադիրը, դրական  գնահատելով նախաձեռնությունը, ներկայացրել է մի շարք դիտողություններ եւ առաջարկներ:

Հանձնաժողովում օրինագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն` առաջինից երկրորդ ընթերցում այն լրամշակելու պայմանով:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:


04.02.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն գործնականում առաջացած խնդիրները
Կառավարության հեղինակած ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը փետրվարի 4-ին քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի ներկայացմամբ՝ առա...

04.02.2022
Կկանոնակարգվեն հարցման հիման վրա հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սող...

04.02.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ուղիղ հեռարձակումը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am