National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.02.2006
Հայագիտական առարկաների դասավանդման խնդիրը մտահոգում է խորհրդարանականներին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում քննարկվեց ԱԺ պատգամավորներ Լեւոն Մկրտչյանի, Արմեն Ռուստամյանի,  Գալուստ Սահակյանի, Վահան Հովհաննիսյանի, Ռուդիկ Հովսեփյանի,  Գրիգոր Ղոնջեյանի, Վահրամ Բաղդասարյանի, Ալվարդ Պետրոսյանի, Ոստանիկ Մարուխյանի հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող լրացումների փաթեթը:

Օրինագծի համահեղինակ Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիների ընթացքում կրթության բնագավառում պատշաճ չի իրականացվում հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների ուսուցումը, ինչի հետեւանքով նվազել է այդ առարկաների ուսուցման մակարդակը, հետեւաբար նաեւ սովորողներին տրվող գիտելիքների խորությունը: Առաջարկվող լրացումները կնպաստեն, որպեսզի հայոց լեզուն եւ հայագիտական առարկաները չանտեսվեն ուսուցման համապատասխան ծրագրերից:

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին»  ՀՀ օրենքում հեղինակներն առաջարկում են հայագիտության պետական հովանավորության հստակ քաղաքականություն եւ հայագիտության զարգացման ծրագրերի հաստատում, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում` անկախ բարձրագույն ուսումնական հաստատության սեփականության ձեւից` հայոց լեզու եւ հայ ժողովրդի պատմություն առարկաներն ուսուցանել առնվազն երկու կիսամյակ եւ ավարտել ստուգարքով կամ քննությամբ, իսկ «Կրթության մասին» ՀՀ օրենքում` միջին եւ ավագ դպրոցում հայոց լեզու եւ հայ ժողովրդի պատմություն առարկաների ուսուցումը եզրափակել պարտադիր ավարտական քննություններով:

Հանձնաժողովը քվեարկությամբ դրական եզրակացություն տվեց նախագծին` առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար, իսկ հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում ՀՀ կառավարության բացասական գնահատականին արժանացած «Կրթության մասին» օրենքում առաջարկվող լրացումը մեկ անգամ եւս  կքննարկվի, եւ կներկայացվի երկուստեք ընդունելի տարբերակ:

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանըներկայացրեց«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը, որոնք կարգավորում են գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործությունների հեղինակային իրավունքները,հնչյունագրեր, ֆիլմեր արտադրողների, կատարողների, հեռարձակող կազմակերպությունների, հրատարակիչների, տվյալների բազաներ պատրաստողների իրավունքները:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները օրենքի նախագծում մատնանշեցին տեխնիկական, բովանդակային, կիրառման մեխանիզմների հետ կապված թերություններ, որոնք հիմնականում ընդունեց զեկուցողը`պատրաստակամություն հայտնելովմինչեւ երկրորդ ընթերցում առաջարկությունների հաշվառումով բարելավել օրենքի նախագիծը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ«Աղետի գոտու վերականգնման մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական  գործունեության մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Սեւանա լճի մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Սահմանամերձ տարածաշրջանների մասին», «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին», «Կրթության մասին», «Բուսական աշխարհի մասին», «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թթ. ծրագրի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերին, Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ՌԴ կրթության եւ գիտության նախարարության միջեւ կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի առաջարկությամբ եւ հեղինակների համաձայնությամբ հանձնաժողովը որոշեց «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» երկու համանուն` ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Սամվել Բալասանյանի, Մեխակ Մխիթարյանի ու Հովհաննես Մարգարյանի ներկայացրած նախագծերի քննարկումը հետաձգել եւ հարցի հետ կապված` փետրվարի 22-ին անցկացնել խորհրդարանական լսումներ` մասնագետների կարծիքները լսելու եւ համատեղ ուժերով ամփոփ ու ամբողջական նախագիծ մշակելու նպատակադրմամբ:

Հեղինակների առաջարկով օրակարգում ընդգրկված 13 օրինագծերի քննարկումները եւս հետաձգվեցին:


10.06.2024
Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում
Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով  հիվանդանալու դեպքում դիմում եւ ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետեւ` առողջության բարելավման դեպքում,   հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային  համակա...

10.06.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

10.06.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջ...

10.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, 214 դահլիճում:Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 10-ին` ժամը 11:00-ին, 214 սրահում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am