Փետրվարի 8-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանը հյուրընկալել էր Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին:
Ազգային ժողովում նրանք ծանոթացել են օրենսդիր մարմնի գործունեությանը, նիստերի դահլիճի օթյակից հետեւել են հերթական նիստի աշխատանքներին, եղել են խորհրդարանի գրադարանում եւ թանգարանում:
Աշակերտների հետ հանդիպել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանը եւ Հռիփսիմե Հունանյանը:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:
Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է պետական կառավարման մոդելի տեսակները եւ այդ համատեքստում անդրադարձել է մեր երկրի՝ խորհրդարանական կառավարման մոդելին: Նա անդրադարձել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության այն կառույցներին ու հարթակներին, որտեղ ներկայացվում են Հայաստանի շահերը:
Ալխաս Ղազարյանը կարեւորել է ընդդիմության հետ միասնական համագործակցության դրական կողմերը՝ ի նպաստ հասարակության:
Այն հարցին, թե Հայաստանում տարիների ընթացքում վերացվում են ճարտարապետական կոթողներ համարվող շինությունները, Հռիփսիմե Հունանյանը հավաստիացրել է, որ արվում է հնարավորինս՝ դրանք պահպանելու համար:
Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված հարցերին:
Այցի ավարտին հյուրերը լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում: