Փետրվարի 9-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին եկել Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Նրանք օրը սկսել են նիստերի դահլիճի օթյակից հետեւելով խորհրդարանի աշխատանքներին:
Հյուրերի հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը եւ Նարեկ Բաբայանը:
Նարեկ Բաբայանն աշակերտներին ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, իսկ Մերի Գալստյանը՝ խորհրդարանի գործունեությունն ու նրա դերը մեր երկրում:
Հյուրերը հետաքրքրվել են տասներկուամյա կրթության դրական կողմերով: Նարեկ Բաբայանը կարեւորել է այն հանգամանքը, որ կրթական վերոնշյալ մոդելն օգնում է ավելի հեշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:
Նույն օրը խորհրդարանում էին նաեւ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Նրանց հյուրընկալել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հակոբ Ասլանյանը, Արուսյակ Մանավազյանը եւ Լիլիթ Կիրակոսյանը:
Հյուրերը հետաքրքրվել են կրթական ոլորտի բարեփոխումներով: Հակոբ Ասլանյանը հավաստիացրել է, որ բոլոր բարեփոխումները կատարվում են ի նպաստ երիտասարդ սերնդի: Նրա խոսքով՝ միայն կրթված հասարակությունը կարող է երկիրը զարգացնել: Պատգամավորը պատանիներին հորդորել է լավ սովորել, չհանձնվել եւ քայլել առաջ:
Լիլիթ Կիրակոսյանը վստահություն է հայտնել, որ, անկախ ոլորտում եղած խնդիրներից, նրանք կկարողանան հասնել իրենց նպատակին՝ չդադարելով երազել:
Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ երբեք ուշ չէ նոր մասնագիտություն ընտրել, եթե ցանկություն կա:
Հյուրերը պատգամավորների հետ լուսանկարվել են ԱԺ նիստերի դահիճում: