ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի հայտարարությամբ եւ Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ հանդիպմամբ:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ա. Լուկաշենկոյի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը: Ըստ նրա՝ Լուկաշենկոյի ձեւակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, եւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ այն առնչություն չունի: Նախարարը հաստատել է, որ նախորդ օրը Բելառուսի դեսպանն իսկապես հրավիրվել էր ԱԳՆ: