National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
10.02.2022
Դատավորները ՀՀ-ում պետք է անկախ լինեն օրենսդիր եւ գործադիր իշխանությունից, բայց ոչ օրենքից. Վլադիմիր Վարդանյան
1 / 5

Փետրվարի 10-ին ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել են պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է ստեղծվելու  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, նշել է, որ  մինչեւ երեկո կտրվի սպառիչ պատասխան:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հարցին, նշել է, որ յուրաքանչյուր սուբյեկտ պետք է հասկանա եւ՛ իր լիազորությունները, եւ՛ պատասխանատվությունն այդ լիազորությունները խախտելու համար: «Դատավորները ՀՀ-ում պետք է անկախ լինեն օրենսդիր եւ գործադիր իշխանությունից, բայց դատավորը չի կարող անկախ լինել օրենքից»,-նշել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ դատական իշխանության գնահատումն ԱԺ պատգամավորների գործառույթներից դուրս է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am