National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
14.02.2022
Կայացել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը
1 / 17

Փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը:  Լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Անդրանիկ Քոչարյանը փաստել է, որ հանձնաժողովի   ստեղծման անհրաժեշտությունն արտացոլված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրում ու ներկայացրել քննության առարկա հանդիսացող 7 ուղղություն`

2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները,
  
Արձանագրված անհաջողությունների քաղաքական եւ ռազմական պատճառները եւ դրանց նպաստող պայմանները, 
  
Պաշտպանության ոլորտի ղեկավարման եւ կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը, 
  
Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը եւ համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին, 
  
Ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն, 
  
Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն, 
  
Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը: 
  
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է հանձնաժողովի իրավասության ոլորտին, որի շրջանակում հնարավոր է պահանջել եւ ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային եւ ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի եւ ռազմական խորհրդի հաշվետվություններ՝ այդ թվում գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթեր: Հանձնաժողովը կարող  է պահանջել  նաեւ քննչական մարմինների տիրույթում գտնվող պատերազմական  գործողությունների ընթացքում հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների մասին տեղեկատվություններ:

Ըստ անհրաժեշտության՝ առերեսման դեպքում  կարող են հրավիրվել քննչական մարմինների, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է նաեւ հանձնաժողովի 36 կետից բաղկացած  աշխատակարգը:

Նիստին ներկա ընդդիմադիր հանձնաժողովականները հայտարարել են, որ ԱԺ «Հայաստան»  եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ նախապես տարածված հայտարարությունը դեռ չի արտացոլում նիստին ներկա ըննդիմադիր 3 պատգամավորների դիրքորոշումները:

Ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը եւ Տիգրան Աբրահամյանը  շեշտել են, որ  իշխանական թեւի մասնակցությամբ  գործող հանձնաժողովի աշխատանքները չեն կարող օբյեկտիվություն ապահովել ու լքել են դահլիճը: 
  
Քննիչ հանձնաժողովի առաջին նիստից հետո Ազգային ժողովի մեկ  այլ սրահում տեղի է ունեցել նաեւ ասուլիս: Նորաստեղծ հանձնաժողովի անդամները պատասխանել են լրագրողների հարցերի:  Դրանք  վերաբերել են հանձնաժողովի փորձագիտական կազմին, նիստերի անցկացման ժամանակացույցին, ընթացքին  եւ  շահագրգիռ կողմերի ներգրավվածության հնարավորություններին: 


12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am