National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
14.02.2022
Աշխատանքային քննարկում՝ կապված ավտոմեքենաների ապահովագրության նոր կարգավորումների հետ
1 / 13

ՀՀ Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ փետրվարի 14-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ կապված բազային ապահովագրավճարի չափի ավելացման հետ: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ոլորտով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, վարորդներ:

Հարցն այն է, որ փետրվարի 7-ից  ուժի մեջ են  մտել ավտոմեքենաների  ապահովագրության նոր կարգավորումները, ինչը նշանակում է, որ  այսուհետ նոր պայմանագիր կնքող բոլոր վարորդները պետք է վճարեն 41 հազար դրամ՝ անկախ մեքենայի տեսակից  ու ձիաուժից: Այս սակագինը, սակայն, հետագայում կփոխվի՝ կբարձրանա կամ կիջնի՝ կախված վարորդի վարքից: 3000 դրամ ավել ապահովագրավճար վճարելու  փոփոխությունը ցույցի էր հանել մի խումբ դժգոհ վարորդների, որոնք պահանջում էին չեղարկել փոփոխությունը:

Քննարկման նախաձեռնող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հանրության շրջանում կան կասկածներ՝ ապահովագրավճարների բարձրացման հիմնավորվածության կապակցությամբ, ուստի քննարկումը նախաձեռնվել է, որպեսզի կողմերը մանրամասն պարզաբանեն հարցերն ու իրավիճակը:

Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր  տնօրեն Վաղինակ Եղիազարյանը պարզաբանել է, որ բազային ապահովագրավճարի վերին շեմն  ավելացվել է 3000 դրամով,  հանվել է ներքին շեմը: Մինչ այժմ առկա էին վերին եւ ներքին շեմեր:  Երկրորդ փոփոխությունը խմբային-ռիսկային գործակիցներից փուլային  հրաժարումն է: Խմբային-ռիսկային գործակիցներն իրենցից ներկայացնում են տարբեր ապահովադիրների խմբերի համար սահմանված գործակիցներ, որոնք ավելացնում կամ պակասեցնում են ապահովագրական ապահովագրավճարը՝ կախված մեքենայի հզորությունից եւ օգտագործման նպատակից:

Երրորդ փոփոխությունը վերաբերում է այսպես կոչված Բոնուս-Մալուս համակարգի վերանայմանը: Դա մի համակարգ է, որն իրենից ներկայացնում է անհատական ռիսկերի, այսինքն ապահովադիրների  պատմության հիման  վրա հիմնված սակագների ճշգրտում՝ վերեւ կամ ներքեւ՝ պայմանավորված դրական կամ բացասական վարքագծից: Վաղինակ Եղիազարյանը նշել է, թե Բոնուս-Մալուս համակարգն իրեն չէր արդարացնում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն:

Ըստ զեկուցողի՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ապահովագրավճարները փոփոխության չէին ենթարկվել ներդրումից ի վեր՜ 2010 թվականից, թեեւ աճել են մեքենաների վերանորոգման եւ պահեստամասերի գները, ավելացել է փոխհատուցվող գումարի ծավալը:  «Այսօր համակարգի կայունության խնդիր է առաջացել»,-ասել է նա՝ հավելելով, որ խնդիրը դեռեւս տարիներ առաջ է ի հայտ  եկել: «Փոփոխությունների արդյունքում  ակնկալվում է, որ անհատական ռիսկերի վրա հիմնված  գնագոյացման մոդելին անցումը հնարավորություն կտա ավելի արդար սակագներ ձեւավորել ապահովադիրներին եւ ապահովել ընկերությունների միջեւ առողջ մրցակցություն»,- նշել է զեկուցողը:

Փոփոխությունների վերաբերյալ այլ կարծիքի էին ընդդիմախոսները: Նրանք նշում էին,  որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հարցից, վերջացրած ապահովագրական ընկերությունների կողմից վնասների գնահատումից, ինչը համարժեք չի կատարվում:  «Խոսեցինք ամեն ինչից, սակայն չանդրադարձանք ապահովագրական ընկերությունների վատ սպասարկմանը»,- նկատել է քաղաքացի Արման Ադոնցը՝ առաջարկելով սկզբում բարելավել սպասարկման որակը, այնուհետեւ բարձրացնել սակագները:  Թե քննարկման մասնակիցները, թե պատգամավորներն ոլորտի պատասխանատուներին հորդորել են փոփոխություններ իրականացնելուց առաջ  ծավալել քննարկումներ, հանրությանը իրազեկել փոփոխությունների մասին:

Քննարկման մասնակից Արտակ Խաչատրյանն էլ կարծում էր, թե կատարված փոփոխությունները վարորդներին պատժելու նպատակ ունեն. դրանք բացասական են եւ վատթարացնում են շահառուների վիճակը:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ  Բաբկեն Պիպոյանն իր ելույթում նկատել է՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցն այսօր մղվել է երկրորդ պլան, համակարգն էլ աշխատում է ոչ թափանցիկ: Ըստ նրա՝ բերվել է մի համակարգ, որը լի է թերություններով:  Նա առաջարկել է 1,5-2 ամսով հետաձգել  դրա կիրարկումը՝ ստանալու համար մի փաթեթ, որի փիլիսոփայությունն ու մոտեցումներն ուղիղ կապ կունենան այն հիմնական նպատակների հետ, որոնք որդեգրվել են ԱՊՊԱ-ն որպես համակարգ ներդնելիս:

Ամփոփելով քննարկումը՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարեւորել է ծավալված քննարկումը՝ նույնպես նշելով համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ շեշտը պետք է դնել այն խնդրի վրա, որ նվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները:  «Կձեռնարկենք միջոցներ, որ գալիք տարի քաղաքացիները բողոքելու պատճառներ չունենան»,- ասել է նա:


14.02.2022
Հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ ԿԲ-ի խորհրդի անդամի թեկնածուների առաջադրմանը
Փետրվարի 14-ին Գեւորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության ...

14.02.2022
Կայացել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը
Փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը:  Լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Անդրանիկ Քոչարյանը...

14.02.2022
Քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի  նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

14.02.2022
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am