National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.02.2022
Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը
1 / 23

Փետրվարի 19-ին Հայաստանում եւ Արցախում 2008 թվականից նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Գեղեցիկ եւ յուրօրինակ տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ հայտնի գրողների հետ, անցկացվում են գրքի քննարկումներ: Տոնից անմասն չի մնում նաեւ խորհրդարանը. յուրաքանչյուր տարի այստեղ ավանդաբար գրքեր են նվիրում ու ստանում:

Օրվա առթիվ օրենսդիր մարմին  էին այցելել Երեւանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Խորհրդարանի հյուրընկալ գրադարանում նրանց դիմավորել, ընթերցանության կարեւորությանն են անդրադարձել ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները: Միջոցառումն անցել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, պատգամավորներն ու աշակերտները գրքախառնվել են, ասմունքել Հովհաննես Թումանյանի քառյակներից:

Խորհրդարանի փոխնախագահ,  ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն ընդգծել է կրթության կարեւորությունը` պատանիներին հորդորելով անդադար սովորել եւ չդադարել երազել, իսկ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելել է` այսօր պետության կողմից արվում է ամեն ինչ` ստեղծելու համար այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան ստանալ բավարար կրթություն` իրենց երազանքներն իրականացնելու եւ պետությունը զարգացնելու համար:

«Ասա` ինչ գրքեր ես կարդում, կասեմ,  թե ով ես դու», հայտնի ասացվածքը ձեւափոխելով` ասել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ընդգծելով ճիշտ գրքեր ընթերցելու կարեւորությունը:  «Ինչպես ընտրում եք ընկերներ, այնպես էլ ընտրեք գրքեր»,- պատանիներին հորդորել է նա:

«Ամեն  ինչ, ամեն  լավը, ինչ կա աշխարհում, մարդիկ փորձել են զետեղել գրքերում: Այն, ինչը որ դուք հետագայում փորձելու եք ստեղծել, այդ ամենի հիմքը գիտելիքն է, ինչն ամփոփված է գրքերում»,- նկատել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում:

Նշենք, որ Գիրք նվիրելու տոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am