National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.02.2022
Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները
1 / 22

Փետրվարի 22-ին Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները, որոնց մասնակցում են Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ողջունել է վեհաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք:

Օրակարգը հաստատելուց հետո «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով քննարկում:

Հարցի քննարկմանը ԵԽ անդամ Հելմուտ Կոյկինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նրա խոսքով` 2020 թվականի պատերազմը կտրուկ փոխել է իրավիճակը տարածաշրջանում: Նա տեղեկացրել է, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը: Այդ համատեքստում Հելմուտ Կոյկինը հույս է հայտնել, որ պատերազմից հետո առաջին այցը Հայաստան եւ մասնակցությունը վեհաժողովի աշխատանքներին կնպաստի փոխըմբռնման եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը դեռեւս չի լուծվել: Նա մատնանշել է միջազգային դերակատարների ներգրավվածությունը հակամարտության լուծման հարցում եւ կարեւորել տարածաշրջանում մշտական կայուն խաղաղության հաստատումը: Մարիա Կարապետյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հայրենադարձման, Արցախում մշակութային ժառանգության պահպանության հարցերը:

Թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Արթուր Խաչատրյանը եւ Աննա Գրիգորյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը:

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն ասել է.«Թույլ տվեք շատ հստակ ասել, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել պատերազմի վերջնական արդյունքները: Մենք հստակ հայտարարել ենք, որ պատերազմը երբեք չի կարող համարվել ընդունելի լուծում: Եթե իսկապես խոսում ենք կայուն, երկարաժամկետ խաղաղության մասին, ապա դրան հնարավոր է հասնել բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Պատերազմը լուծում չի: Մենք, որպես Եվրախորհրդարանի անդամներ, այստեղ ենք եկել ձեզ օգնելու եւ չենք կարող ձեր փոխարեն լուծել ձեր խնդիրները: Դուք պետք է լուծեք խնդիրները, բայց մենք պատրաստ ենք օգնել»:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերաբերյալ:

Թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի անկախ վերլուծաբաններ, ԵՄ փորձագետներ` կարեւորելով նման ձեւաչափով քննարկումը եւ այն դիտարկելով երկխոսության վերսկսման յուրօրինակ հարթակ:

Բանախոսներն անդրադարձել են նաեւ ԵՄ եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգությանն ու քաղաքական իրավիճակին, ժողովրդավարական բարեփոխումներին:

Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է «Արեւելյան գործընկերության երկրներում էներգետիկ անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները «Եվրոպական կանաչ գործարքի եւ մաքուր էներգիայի անցման համատեքստում» զեկույցը: Թեմայի վերաբերյալ իրենց մտքերն են հայտնել Եվրոպական միության փորձագետները: Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Մերի Գալստյանը:
 
 
 


11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am