National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.02.2022
Նախատեսվում է վավերացնել ահաբեկչության կանխարգելմանը վերաբերող արձանագրությունը
1 / 3

Կառավարությունը հեղինակել է ««Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Այն քննարկվել է փետրվարի 23-ի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի տեղեկացմամբ՝ արձանագրությունը ստորագրվել է 2015թ.  հոկտեմբերի 22-ին՝ Ռիգայում՝ 18 պետությունների կողմից: Հայաստանի Հանրապետությունը փաստաթուղթը ստորագրել է 2018թ. հունվարի 24-ին:

Արձանագրության նպատակն է լրացումներ կատարել վերոնշյալ կոնվենցիայում, որով նախատեսվում է քրեականացնել արձանագրության՝ ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելուն,  դրա ֆինանսավորմանը, կազմակերպելուն կամ այլ կերպ դրան օժանդակելուն վերաբերող հոդվածներով սահմանված արարքները:

«Արձանագրության վավերացմամբ Հայաստանը կամբողջացնի ահաբեկչության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդում գործող փաստաթղթերին միանալու գործընթացը»,- ընդգծել է Սամվել Հայրապետյանը: Նրա խոսքով՝ փաստաթղթի կիրառումը կնպաստի ահաբեկչության դրսեւորման բոլոր ձեւերի կանխարգելմանը, մարդու իրավունքների, մասնավորապես, կյանքի իրավունքի վրա դրա բացասական հետեւանքների կանխմանը: Այն առավել կհամախմբի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում կոնվենցիայի կողմ պետությունների ջանքերը ու կխորացնի նրանց արդյունավետ փոխգործակցությունը:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am