National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.02.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Գովազդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին
1 / 2

ՀՀ  ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում  երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:

Հիշեցնենք, որ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածը լրացվում է նոր` 15-րդ մասով, ըստ որի արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ` իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

«Կշեռքն այսօր ավելի շատ խաղամոլության ռիսկից պաշտպանելն է` գովազդը սահմանափակելով»,- պարզաբանել է ֆինանսների փոխնախարարը:

Նախագծի նպատակը խաղամոլության դեմ պայքարելն է, քանի որ խաղամոլությունը վերջին շրջանում չափազանց մեծ ծավալների է հասել: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ, գովազդից բացի, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները ներկայում շատ բուռն քննարկում են նաեւ այլ մեխանիզմներ`  դաշտը կանոնակարգելու նպատակով: «Համոզված եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք ընդհանուր ասելիքով եւ անելիքով հանդես կգանք: Կլինեն քայլեր ոչ միայն կանխարգելման, այլեւ խաղամոլությունը կրճատելու, հնարավորինս դժվարացնելու, հասանելիությունը նվազեցնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Քվեարկությունից առաջ  նշվել է, որ օրենքի սահմանափակող դրույթները տարածվելու են նաեւ վիճակախաղերի վրա:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի` մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am